Իրանի ԶՈՒ ավագ խոսնակ. Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է
https://parstoday.ir/hy/news/iran-i131984-Իրանի_ԶՈՒ_ավագ_խոսնակ._Իսրայելի_բանակի_ԳՇ_պետի_հայտարարությունը_երևակայության_արդյունք_է
Իրանի ԶՈՒ ավագ խոսնակը հայտարարել է. «Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2021 06:02 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ ավագ խոսնակ. Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է

Իրանի ԶՈՒ ավագ խոսնակը հայտարարել է. «Իսրայելի բանակի ԳՇ պետի հայտարարությունը երևակայության արդյունք է»:

Գեներալ Աբուլֆազլ Շեքարչին չորեքշաբթի օրը հայտարարել է. «Իրանի միջուկային օբյեկտների և հրթիռային կայանների ոչնչացման ծրագրի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի բանակի ԳՇ պետի վերջին հայտարարությունը երևակայության արդյունք է և վկայում է այն մասին, որ նրանք չեն ընկալել Իրանի ռազմական ուժը»:

Նա հավելել է. «Զինված ուժերի վերջին զորավարժությունների ժամանակ ցուցադրվեց Իրանի ռազմական ուժի մի մասը: Սակայն Իրանի ռազմական կարողությունն այնպիսին է, որ կարող է կտրուկ պատասխան տալ Սիոնիստական ռեժիմի և մյուս թշնամիների ամենափոքր սխալին»: