Զարիֆ.Անվտանգության հաստատման միակ ուղին տարածաշրջանի երկրների համագործակցությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i132072-Զարիֆ.Անվտանգության_հաստատման_միակ_ուղին_տարածաշրջանի_երկրների_համագործակցությունն_է
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ անվտանգության ու խաղաղության հաստատման միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև լայնածավալ համագործակցության հաստատումն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 29, 2021 09:16 Asia/Tehran
  • Զարիֆ.Անվտանգության հաստատման միակ ուղին տարածաշրջանի երկրների համագործակցությունն է

ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ անվտանգության ու խաղաղության հաստատման միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև լայնածավալ համագործակցության հաստատումն է:

Հինգշաբթ օրը, Թվիթերում արաբերենով արած գրառման մեջ, Զարիֆը նշել է. «Հարգելի հարևաններ, հնարավորություն է ստեղծվել ևս մեկ անգամ մտածելու տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ»:

Նշելով, որ անվտանգությունը հնարավոր չէ գնել, իսկ զենքի կուտակմամբ հնարավոր չէ խաղաղություն հաստատել, Զարիֆը հավելել է, «Տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման միակ ճանապարհը երկրների միջև համագործակցությունն է և Իրանը մշտապես պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել այդ համագործակցությունը»:

Իրանի ԱԳ նախարարը Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է արել օտար երկրներից օգնություն խնդրելու փոխարեն, համագործակցել տարածաշրջանում անվտանգություն հաստատելու հարցում: