Զարիֆ. ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կվերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը:
Ռուսիա Ալ-Յոմ լրատվական ցանցին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Ջո Բայդենի կառավարությունը կարող է սկսել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև լարվածությունների նվազեցման գործընթացը»:
Նշելով, որ միակողմանի պատժամիջոցների հարցով ներկայում Վաշինգտոնի հիմնական քաղաքականությունը տնտեսական պատերզամ և տնտեսական ահաբեկչություն է, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություները վերանայելու Բայդենի հանձնառությունը երկարատև խոստում է»:
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կկարողանա «ճիշտ ուղղությամբ» առաջ տանել Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունները»:
Զարիֆը նշել է.«Քանի դեռ ԱՄՆ-ն 2015թ. կնքված միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին հավատարիմ չլինի Իրանի համար նշանակություն չունի թե ով է գտնվում Սպիտակ Տանը:
Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը ԱՄՆ-ի համար հակառակ արդյունք է ունեցել, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո Իրանի հարստացրած ուրանի պաշարները 300 կգ.-ից հասել են 4 հազար կգ.-ի»: