Զարիֆ. ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i132108-Զարիֆ._ԱՄՆ_ի_կառավարությունը_պետք_է_վերանայի_իր_տնտեսական_ահաբեկչության_քաղաքականությունը
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կվերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2021 12:18 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի կառավարությունը պետք է վերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կվերանայի իր տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը:

Ռուսիա Ալ-Յոմ լրատվական ցանցին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Ջո Բայդենի կառավարությունը կարող է սկսել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև լարվածությունների նվազեցման գործընթացը»:

Նշելով, որ միակողմանի պատժամիջոցների հարցով ներկայում Վաշինգտոնի հիմնական քաղաքականությունը  տնտեսական պատերզամ և տնտեսական ահաբեկչություն է, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականություները վերանայելու Բայդենի հանձնառությունը երկարատև խոստում է»:

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կկարողանա «ճիշտ ուղղությամբ» առաջ տանել Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունները»:

Զարիֆը նշել է.«Քանի դեռ ԱՄՆ-ն 2015թ. կնքված միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին հավատարիմ չլինի Իրանի համար նշանակություն չունի թե ով է գտնվում Սպիտակ Տանը: 

Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը ԱՄՆ-ի համար հակառակ արդյունք է ունեցել, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո Իրանի հարստացրած ուրանի պաշարները 300 կգ.-ից հասել են 4 հազար կգ.-ի»: