Զարիֆը կարևորել է տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i132110-Զարիֆը_կարևորել_է_տարածաշրջանային_համագործակցությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2021 13:00 Asia/Tehran
  • Զարիֆը կարևորել է տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարարը կարևորել է տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրը, իր տարածաշրջանային այցերի 5-րդ կանգառում, Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջինիս հետ զրուցել է երկկողմ խնդիրների, տարածաշրջանային զարգացումների ու միջազգային խնդիրների շուրջ: 

Զարիֆը կարևորել է տարանցման, առևտրի և էնէերիգայի ոլորտում երկկողմ հարաբերությունները, Իրանի ու Թուրքիայի ժողովուրդների համար դրանց փոխշահավետությունը, ընդգծելով երկու երկրների ընկերությունների և գործարարների միջև համագործակցության ճանապարհին առկա դժվարությունների վերացման համար համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: 

Անդրադառնալով Ղարաբաղում զինված գործողությունների ավարտին, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Պետք է այս հնարավորությունն օգտագործել և տարբեր, հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունների շնորհիվ,  նպաստել տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը»:

Հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարաը կարևորել է երկու երկրների հարաբերությունները, ընդգծելով  տարանցման, առևտրի ու էներգետիկայի ոլորտում երկու երկրների համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: