Զարիֆ. ՀԳՀԾ վերադառնալն ԱՄՆ-ի պարտականությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i132116-Զարիֆ._ՀԳՀԾ_վերադառնալն_ԱՄՆ_ի_պարտականությունն_է
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ի պարտականությունն է վերադառնալ ՀԳՀԾ և գործադրել իր պարտավորությունները»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 29, 2021 13:35 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ վերադառնալն ԱՄՆ-ի պարտականությունն է

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ի պարտականությունն է վերադառնալ ՀԳՀԾ և գործադրել իր պարտավորությունները»:

Որբաթ օրը, Թուրքիայի ԱԳ նախարարի հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով նախորդ օրը ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններին, ասել է. «ՀԳՀԾ-ն մշակվել է փոխադարձ անվստահության մթնոլորտը հաշվիա ռնելով, հետևաբար նկատի են առնվել մեխանիզմներ, որպեսզի եթե մի կողմը չհարգեի համաձայնությունը, մյուս կողմը կարողանա նվազեցնել կամ չգործադրել իր հանձնառությունները»:

Նշելով որ ըստ համաձայնության Իրանը այդ քայլերը կատարել է ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, Զարիֆը հստակեցրել է.«Իրանը միջուկային զենք արտադրելու համար ջանքեր չի գործադրում: Մենք համոզված ենք, որ միջուկային զնեք ունեցողները հնարավորինս շուտ պետք է ոչնչացնեն այդ զենքերը»:

Թեհրան-Անկարա հարաբերությունների մասին Զարիֆն ասել է.«ԻԻՀ-ն ու Թուրքիան ամենադժվար պայմաններում լավ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ և այսօր համագործակության հատուկ հնարավորություններ ունեն ոչ միայն Սիրիայում, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Նշելով, որ տարածաշրջանում 6 երկրների համար համագործակցության հնարավորություն է ստեղծվել, որպեսզի վերջիններս կարողանան համագործակցել շինարարության, ցամաքային կապի, էներգետիկայի և երկաթուղու ոլորտներում, Զարիֆը հավելել է, որ մոտ ապագայում Թեհրանում անցկացվելու է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ նիստը: