Նշանակվել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը
https://parstoday.ir/hy/news/iran-i132126-Նշանակվել_է_Իրանի_հարցով_ԱՄՆ_ի_հատուկ_ներկայացուցիչը
Ռաբերթ Մալին նշանակվել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2021 14:41 Asia/Tehran
  • Նշանակվել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը

Ռաբերթ Մալին նշանակվել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը:

Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղարության ավագ պաշտոնատարներից մեկը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը Բարաք Օբամայի շրջանում Իրանի հարցով ավագ խորհրդական Ռոբերթ Մալիին նշանակել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Մալին Օբամայի նախագահության շրջանում ՀԳՀԾ-ի համաձայնության հարցով միջազգային բանակցության խմբի անդամ էր:

Այս բոլորն այն դեպքում, երբ 2018թ. ԱՄՆ-ի նախորդ կառավարության օրոք, այդ երկիրը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնությունից, և Դոնալդ Թրամփը խոստացավ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությամբ, Թեհրանին բերել բանակցության սեղանի շուրջ՝  «ավելի լավ համաձայնության» կնքե լու համար:

Դոնալդ Թրամփն իր նախագահության չորս տարիքների ընթացքում չկարողացավ կատարել իր խոստումը: