Իրանը ՀԳՀԾ-ում Ռիադի համար որևէ դերակատարություն չի վերապահում
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավաը հայտարարել է. «Իրանը ՀԳՀԾ-ում Ռիադի համար որևէ դերակատարություն չի վերապահում»:
Շաբաթ օրն անդրադառնալով ՀԳՀԾ -ին նոր երկրի անդամակացությանը, Աբուլֆազլ Ամուին ասել է. «ՀԳՀԾ-ի անդամները հայտնի են և այդ մասին ասված է 2231 բանաձևում: Հետևաբար, Սաուդյան Արաբիան միջւուկային համաձայնագրում տեղ չունի»:
Նշելով, որ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի շուրջ կան անորոշություններ, Ամուին հավելել է. «Իրանը պատրաստակամություն է հայտնել Ռիադի հետ քննարկել որոշ հարցեր, որոնցից ամենակարևորներից է զենքի գնման հարցը և Եմենի ժողովրդի դեմ իրականացվող գործողությունները»:
Ամուին հավելել է, որ ներկա դրությամբ, Իրանը վարում է պատժամիջոցները չեզոքացնելու քաղաքականությունբ և իրականացնում է իսլամական խորհրդարանի կողմից հաստատված՝ «Պատժամիջոցների չեղարկման ռամավարական օրենքը»:
Նրա խոսքերով. «Եվրոպացիները միկջուկային համաձայնագհրի շրջանակներում ապարդյուն ու անհեռանկարային քայլեր իրականացրեցին, չկատարելով իրենց պարտավորությունները: Հետևաբար, եվրոպացիների կողմից իրենց պարտավորությունների կատարման պահանջը սեղանին է»: