Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը Ռուսաստանից Իրան է ուղարկվել
https://parstoday.ir/hy/news/iran-i132630-Կորոնավիրուսի_պատվաստանյութի_առաջին_բեռնվածքը_Ռուսաստանից_Իրան_է_ուղարկվել
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսի Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին բեռն ուղարկվել է Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 11:43 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բեռնվածքը Ռուսաստանից Իրան  է ուղարկվել

Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսի Sputnik V ռուսական պատվաստանյութի առաջին բեռն ուղարկվել է Իրան:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է. «Կորոնավիրուսի Sputnik V» ռուսական  պատվաստանյութի առաջին բեռնվածքը հինգշաբթի օրն ուղարկվել  է Իրան:

Ջալալին հավելել է, որ ռուսական «Sputnik V պատվաստանյութը գրանցվել է ավելի քան 16 երկրներում, այդ թվում ՝ Իրանում, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը 16-րդ երկիրն էր, որ անցած շաբաթ գրանցեց այս պատվաստանյութը»:

Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի (RDIF) հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որոշվել է պատվաստանյութը համատեղ արտադրել Իրանում»:

Sputnik V պատվաստանյութը Ռուսաստանում հաստատվել է 2020-ի օգոստոսին և արդեն իսկ տրամադրվել է մի շարք երկրների: