Թախթռավանչի. 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i132682-Թախթռավանչի._2231_բանաձևի_խախտումը_Բայդենի_կառավարության_համար_լավ_սկիզբ_չէ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 05:39 Asia/Tehran
  • Թախթռավանչի. 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ:

Մաջիդ Թախթռավանչին, հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի նոր կառավարությունը ողջունում է բազմակողմանիությունը, սակայն հիասթափություն է հայտնում Հաագայի դատարանում այդ դատարանի լիազորությունների վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած փաստարկները մերժվելու կապակցությամբ»:

Նա հավելել է. «Հակաիրանական պատժամիջոցների կիրառմամբ, ԱՄՆ-ն շարունակում է խախտել 2231 բանաձևն ինչն այդ երկրի նոր կառավարության համար լավ սկիզբ չէ»:

Չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Հաագայի դատարանը, 1955թ ստորագրված պայմանագրում ԱՄՆ-ի կողմից խախտումների վերաբերյալ հայցի շրջանակներում, հօգուտ Իրանի որոշում է կայացրել և հաստատել սեփական իրավասությունը՝ քննելու գործը: Այսպիսով, դատարանը կսկսի այս գործով  լսումները: