Թախթռավանչի. 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից 2231 բանաձևի խախտումը Բայդենի կառավարության համար լավ սկիզբ չէ:
Մաջիդ Թախթռավանչին, հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի նոր կառավարությունը ողջունում է բազմակողմանիությունը, սակայն հիասթափություն է հայտնում Հաագայի դատարանում այդ դատարանի լիազորությունների վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած փաստարկները մերժվելու կապակցությամբ»:
Նա հավելել է. «Հակաիրանական պատժամիջոցների կիրառմամբ, ԱՄՆ-ն շարունակում է խախտել 2231 բանաձևն ինչն այդ երկրի նոր կառավարության համար լավ սկիզբ չէ»:
Չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Հաագայի դատարանը, 1955թ ստորագրված պայմանագրում ԱՄՆ-ի կողմից խախտումների վերաբերյալ հայցի շրջանակներում, հօգուտ Իրանի որոշում է կայացրել և հաստատել սեփական իրավասությունը՝ քննելու գործը: Այսպիսով, դատարանը կսկսի այս գործով լսումները: