Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում, ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
https://parstoday.ir/hy/news/iran-i133084-Ռոհանի._ՀԳՀԾ_վերադառնալու_հարցում_ԱՄՆ_ն_պետք_է_կատարի_առաջին_քայլը
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և իր պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը, համաձայնագով ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի որոշման պատճառն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 05:50 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում, ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և իր պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը, համաձայնագով ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի որոշման պատճառն է:

Երեքշաբթի օրը, Թեհրանում հավատարմագրված դեսպանների կողմից իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու արարողության ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ 42 տարի առաջվանից մինչ օրս, իսլամական հեղափոխության ուղերձը եղել է խաղաղությունը, կայունությունը և այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակով բանակցությունների անցկացումը: Նա հավելել է. «Իրանը հաղթեց ԱՄՆ-ի կողմից պարտադրված  տնտեսական և Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված երկու պատերազմներում»:

Նշելով, որ կորոնավիրուսի պանդեմիան մարդկության համար փորձություն էր՝ համագործակցելու և միմյանց օգնելու հարցում, Ռոհանին հավելել է. «Այս փորձության ժամանակ, Թրամփի վարչակազմը պարտվեց Իրանի դեմ պայքարում և մինչ օրս ԱՄՆ-ի նոր վարչակազմը որևէ հարմար ու ճիշտ քայլ չի կատարել»:

Հասան Ռոհանին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը պետք է լինի կայուն, խաղաղ և անվտանգ, ընդգծելով. «Երբ որևէ երկիր երնթարկվում  է ահաբեկիչների հարձակմանը, Իրանն այդ երկրի կառավարության խնդրանքով, օգնում է պայքարել ահաբեկչության դեմ: Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը և Լիբանանը դրա վառ օրինակներն են»:

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները»: