Իրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i133100-Իրանն_առաջիկա_երկու_շաբաթների_ընթացքում_կսկսի_ԵԱՏՄ_ին_անդամակցության_նախապատրաստությունները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 07:39 Asia/Tehran
  • Իրանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստությունները

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում»:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով այսօր առավոտյան ժամանել է Թեհրան, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստան կատարած իր այցի ձեռքբերումներին և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին, ասել է. «Իրանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրներին կապել է իրար հետ և ձևավորել ազատ առևտրի գոտի»:

Նա հավելել է. «Չնայած կորոնավիրուսի համավարակին, Իրանի արտահանումը Ռուսաստան, աճել է 40 տոկոսով: Նախատեսվում է ստեղծել ֆինանսական-առևտրային և նյութատեխնիկական կենտրոններ՝ մաքասային ու պայմանագրային հարցերին հետևելու նպատակով»: