Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա երկխոսություն են ունեցել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել:
Անդրադառնալով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրանում կայացած բանակցություններին, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է.«Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել»:
Ղարիբաբադին հավելել է.«Բանակցությունների արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան»:
Ռաֆայել Գրոսին փետրվարի 20-ի երեկոյան ժամանեց Թեհրան: Նա այսօր հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Ռաֆայել Գրոսիի այցը Թեհրան կատարվել է Իրանի միջուկային գործունեության նկատմամբ երաշխիքային համաձայնագրի շրջանակից դուրս վերահսկողությունը չեղարկելու Իրանի կայացրած որոշման իրագործման շեմին:
Իրանի իսլամական հանրապետությունը մտադիր է մինչև փետրվարի 23-ը ՀԳՀԾ-ի 36 և 37-րդ հոդվածների համաձայն՝ դադարեցնել լրացուցիչ արձանագրության շրջանակից դուրս ստուգումները: