Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա երկխոսություն են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i134040-Իրանը_և_ՄԱԳԱՏԷ_ն_փոխադարձ_հարգանքի_հիման_վրա_երկխոսություն_են_ունեցել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 15:03 Asia/Tehran
  • Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա երկխոսություն են ունեցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել:

Անդրադառնալով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության  ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրանում կայացած բանակցություններին, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին  իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է.«Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ բանակցություններ են ունեցել»:

Ղարիբաբադին հավելել է.«Բանակցությունների արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան»:

Ռաֆայել Գրոսին փետրվարի 20-ի երեկոյան ժամանեց Թեհրան: Նա այսօր հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Ռաֆայել Գրոսիի այցը Թեհրան կատարվել է Իրանի միջուկային գործունեության նկատմամբ երաշխիքային համաձայնագրի շրջանակից դուրս վերահսկողությունը չեղարկելու Իրանի կայացրած որոշման իրագործման շեմին:

Իրանի իսլամական հանրապետությունը մտադիր է մինչև փետրվարի 23-ը ՀԳՀԾ-ի 36 և 37-րդ հոդվածների համաձայն՝ դադարեցնել լրացուցիչ արձանագրության շրջանակից դուրս ստուգումները: