Իրանի դատական իշխանության ղեկավար. Ամերիկացիներն ու Արևմուտքը ոտնահարել են մարդու իրավունքները
Իրանի դատական իշխանության պետն ասել է.«Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի տարիներին, ամերիկացիներն ու Արևմուտքը ոտնահարել են մարդու իրավունքները»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Սրբազան պաշտպանության իրավական-միջազգային պահանջների միջազգային խորհրդաժողովում, Իրանի դատական իշխանության պետն ասել է.«Մենք աշխարհին պետք է ներկայացնենք ամերիկացիների և Արևմուտքի կողմից Իրան-Իրաք ութամյա պատերազմի տարիներին մարդու իրավունքները ոտնահարման դեպքերը»:
«Պարտադրյալ պատերազմի ժամանակ, պատերազմը ղեկավարում էր Իրաքի բռնապետ Սադդամը, սակայն պետք է անդրադառնալ նաև նրա հանցակիցների դերին և նրանց ներկայացնել աշխարհին»,-ասել է Իրանի դատական իշխանության ղեկավարը:
«Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի տարիներին, Արևմուտքը քաղաքական, սպառազինական ու ֆինանսական լայն օժանդակություններ է տրամադրել Սադդամին»,-ասել է Ռեիսին:
«Պարտադրյալ պատերազմում ամերիկացիների և որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հանցագործությունների դեմ հայց ձևակերպելու դեպքում, այդ մեղադրականը շատ լայնածավալ է լինելու»,-ասել է նա :
Երեքշաբթի օրը, Իրանի դատական իշխանության ղեկավարի և Իրան-Իրաք պատերազմի սրբազան պաշտպանությանը մասնակցած մի շարք հրամանատարների ներկայությամբ, Սրբազան պաշտպանության և իսլամական հեղափոխության թանգարանում մեկնարկել է Սրբազան պաշտպանության իրավական-միջազգային պահանջների միջազգային խորհրդաժողովը: