Իրանի նախագահ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական խաղերի վայր չէ
Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդին հակաիրանական բանաձև ներկայացնելու եվրոպական երեք երկրների քայլին, Իրանի նախագահն ընդգծել է, որ եվրոպական երեք երկրները պետք է գիտակցեն, որ ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական խաղերի վայր չէ:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, հինգշաբթի օրը Ներքին գործերի նախարարության ազգային նախագծերի շահագործման հանձնելու արարողության ժամանակ ունեցած ելույթում անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրների նախաձեռնությանը, Հասան Ռոհանին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ լավ համագործակցություն ենք ունեցել այս ժամանակահատվածում»:
Նշելով, որ գործակալության զեկույցները հաստատում են ԻԻՀ համագործակցությունը, Իրանի նախագահը հավելել է.«Եվրոպական երկրները բարեկամության հավակնություն ունեն, սակայն ես նրանց խորհուրդ եմ տալիս չքանդել Իրան-ՄԱԳԱՏԷ լավ հարաբերությունները»:
«ԱՄՆ-ը ՀԳՀԾ վերադառնալու համար պետք է նախ Իրանին հատուցի պատճառած վնասի դիմաց, քանի որ ավելի քան 200 միլիարդ դոլարի ուղղակի վնաս է պաճառել Իրանին» հավելել է Ռոհանին:
Իրանի նախագահն ընդգծել է.«Երբ պատժամիջոցները չեղարկվեն Իրանը պատրաստ է առանց բացառության կատարել իր բոլոր պարտավորությունները»: