Իրանի ԱԳՆ. Իրան-Ռուսաստան համագործակցությունը հատել են երկկողմ հարաբերությունների սահմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i135652-Իրանի_ԱԳՆ._Իրան_Ռուսաստան_համագործակցությունը_հատել_են_երկկողմ_հարաբերությունների_սահմանը
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Երկու երկրների պաշտոնյաների կամքի շնորհիվ, ընդհանուր շահերն ապահովելուն ուղղված համագործակցությունը հատել է երկկողմ հարաբերությունների սահմանները և օգնության ձեռք մեկնել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 09:02 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ.  Իրան-Ռուսաստան համագործակցությունը հատել են երկկողմ հարաբերությունների սահմանը

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Երկու երկրների պաշտոնյաների կամքի շնորհիվ, ընդհանուր շահերն ապահովելուն ուղղված համագործակցությունը հատել է երկկողմ հարաբերությունների սահմանները և օգնության ձեռք մեկնել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին»:

Ուրբաթ օրը, ԻԻՀ ԱԳ նախարարությորնը տարածել է հաղորդագրություն՝ Իրանի  և Ռուսաստանի միջև փոխադարձ հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի քսանամյակի կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ ասված է. «Իրանը Ռուսաստանին  համարումէ  հզոր հարևան և բարեկամ, որի հետ հարաբերությունները հիմնված են համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա, և շահագրգռված է բոլոր ոլորտներում ընդլայնել իր հարաբերությունները  Մոսկվայի հետ»:

Նախարարությունը նշել է. «Իրանն ու Ռուսաստանը դեմ են միակողմանի և անմարդկային պատժամիջոցներին, Արևմուտքի միջամտությանն այլ երկրների գործերին, ընդգծելով, որ երրորդ երկրները չպետք է որևէ դերակատարություն ունենան երկու երկրների հարաբերություններում, իսկ միջազգային իրավունքը պետք է հարգվի»: