5 տարով երկարացվել է Իրան-Ռուսաստան համագործակցության պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i135666-5_տարով_երկարացվել_է_Իրան_Ռուսաստան_համագործակցության_պայմանագիրը
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարե է Իրան-Ռուսաստան համագործակցության համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 13:36 Asia/Tehran
  • 5 տարով երկարացվել է Իրան-Ռուսաստան համագործակցության պայմանագիրը

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարե է Իրան-Ռուսաստան համագործակցության համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելու մասին:

Ուրբաթ օրը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադառնալով Թեհրան-Մոսկվա փոխադարձ հարաբերությունների համաձայնագրի 20-ամյա ժամկետին որն ավարտվում է այսօր, ասել է. «Պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվեց ևս հինգ տարով և միաժամանակ թարմացվում է, հիմնվելով երկու երկրների նոր կարողությունների  վրա»:

Ռուսաստանում Իրանի դեսպանը հավելել է «Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և համագործակցության շրջանակը շատ ավելի բարձր է, քան նախորդ տասնամյակներում, մինչդեռ երկու կողմերի համագործակցությունն էլ ավելի է խորացել ու իմաստալից դարձել: Երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ կարողություններ, որոնց պետք է համագործակցության համապարփակ ծրագրում անդրադառնալ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio