5 տարով երկարացվել է Իրան-Ռուսաստան համագործակցության պայմանագիրը
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարե է Իրան-Ռուսաստան համագործակցության համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելու մասին:
Ուրբաթ օրը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադառնալով Թեհրան-Մոսկվա փոխադարձ հարաբերությունների համաձայնագրի 20-ամյա ժամկետին որն ավարտվում է այսօր, ասել է. «Պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվեց ևս հինգ տարով և միաժամանակ թարմացվում է, հիմնվելով երկու երկրների նոր կարողությունների վրա»:
Ռուսաստանում Իրանի դեսպանը հավելել է «Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը և համագործակցության շրջանակը շատ ավելի բարձր է, քան նախորդ տասնամյակներում, մինչդեռ երկու կողմերի համագործակցությունն էլ ավելի է խորացել ու իմաստալից դարձել: Երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ կարողություններ, որոնց պետք է համագործակցության համապարփակ ծրագրում անդրադառնալ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio