Իրանի ԱԳՆ. Իրանական նավի վրա հարձակումը դիվերսիա էր
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը իրանական բեռնատար նավի վրա հարձակումը որակել է որպես դիվերսիոն գործողություն:
Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Ստացված հաղորդագրությունները վկայում են իրանական բեռնատար նավի վրա դիվերսիոն հարձակման մասին, որն ակնհայտորեն հակասում է միջազգային և ծովային օրենսդրությանը»:
Խաթիբզադեն հավելել է. «Նավի վրա իրականացված դիվերսիոն հարձակումը միջազգային իրավունքի և ծովային օրենքների բացահայտ խախտում է»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտելով այդ քայլը նշել է.«Դիվերսիայի պատճառները բացահայտելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները»:
Իրանի նավագնացության ընկերության խոսնակն ասել է. «Նավի հրամանատարի և անձնակազմի ջանքերի արդյունքում հրդեհը մարել է և նավի անձնակազմից որևէ մեկը չի տուժել»: