ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից
https://parstoday.ir/hy/news/iran-i135918-ՄԱԿ_ում_Իրանի_մշտական_ներկայացուցիչ._ԱՄՆ_ն_պետք_է_դուրս_գա_Սիրիայից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտռարարել է, որ Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը խաղաղ գործընթացն է, միջազգային իրավունքի համաձայն, և ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 05:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտռարարել է, որ Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը խաղաղ գործընթացն է, միջազգային իրավունքի համաձայն, և ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից:

Երկուշաբթի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է:«Այս ճգնաժամը չի կարող ավարտվել առանց Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության լիակատար երաշխավորման»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել  անհապաղ դուրս բերել Սիրիայում ներկա բոլոր օտարերկրյա ուժերը, որոնք այդ երկրում ներկա են առանց առանց Դամասկոսի թույլտվության, հատկապես ամերիկյան զորուժը, որն օկուպացրել է Սիրիայի  տարածքները»:

Թախթ Ռավանչին դատապարտել է վերջերս Սիրիա-Իրաք սահմանին ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարձակումը, նշելով, որ նման անօրինական գործողությունները  սրում են տարածաշրջանի լարվածությունը և պետք է դադարեցվեն:

Նա նաև դատապարտել է Սիրիայի դեմ Իսրայելի անօրինական հարձակումները ՝ հավելելով, որ միջազգային հանրությունըիսրայելական ռեժիմին պետք է ստիպի  դադարեցնել իր ռազմական արկածախնդրությունը: