Խաթիբզադե. Նոռուզը տարածաշրջանի շատ ազգերի մշակույթի և սովորույթների ակունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i135920-Խաթիբզադե._Նոռուզը_տարածաշրջանի_շատ_ազգերի_մշակույթի_և_սովորույթների_ակունքն_է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Այն, ինչ մենք գիտենք որպես Նոռուզի մշակույթ, տարածաշրջանի շատ ազգերի մշակույթի ու սովորույթների ակունքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2021 06:07 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Այն, ինչ մենք գիտենք որպես Նոռուզի մշակույթ, տարածաշրջանի շատ ազգերի մշակույթի ու սովորույթների ակունքն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը կայացած «Նոռուզ 1400, բարեկամության Նոռուզ» նիստում,  Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Նոռուզը նշվում է Հնդկական ենթացամաքի մինչև Արևմտյան Ասիա և Կովկաս, և այդ բազմազանությունը հասել է մինչև մեր օրերը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Նոռուզը նշանակում է վերափոխում և նորացում»:

Հույս հայտնելով, որ գարնանը կորոնավիրուսը վերջնականապես կվերանա, Խաթիբզադեն հավելել է. «Նոռուզը նոր սկիզբ է բոլորի համար, և մենք Իրանի ժողովրդին, տարածաշրջանին և բոլոր ազգերին մաղթում ենք   առողջության, երջանկության և բարեկամության Նոռուզ»:

Երկուշաբթի օրը, Իրանի ԱԳՆ շենքում, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ներկայությամբ, կայացավ  «Նոռուզ 1400, բարեկամության Նոռուզ»  նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: