Խաթիբզադե. Նոռուզը տարածաշրջանի շատ ազգերի մշակույթի և սովորույթների ակունքն է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Այն, ինչ մենք գիտենք որպես Նոռուզի մշակույթ, տարածաշրջանի շատ ազգերի մշակույթի ու սովորույթների ակունքն է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը կայացած «Նոռուզ 1400, բարեկամության Նոռուզ» նիստում, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Նոռուզը նշվում է Հնդկական ենթացամաքի մինչև Արևմտյան Ասիա և Կովկաս, և այդ բազմազանությունը հասել է մինչև մեր օրերը»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Նոռուզը նշանակում է վերափոխում և նորացում»:
Հույս հայտնելով, որ գարնանը կորոնավիրուսը վերջնականապես կվերանա, Խաթիբզադեն հավելել է. «Նոռուզը նոր սկիզբ է բոլորի համար, և մենք Իրանի ժողովրդին, տարածաշրջանին և բոլոր ազգերին մաղթում ենք առողջության, երջանկության և բարեկամության Նոռուզ»:
Երկուշաբթի օրը, Իրանի ԱԳՆ շենքում, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ներկայությամբ, կայացավ «Նոռուզ 1400, բարեկամության Նոռուզ» նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: