Խաթիբզադե. Իրանն ԱՄՆ-ից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել
https://parstoday.ir/hy/news/iran-i136246-Խաթիբզադե._Իրանն_ԱՄՆ_ից_որևէ_ուղիղ_կամ_անուղակի_ուղերձ_չի_ստացել
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը մի հարցազրույցում ասել է. «Իրանն ԱՄՆ-ի նոր կառավարությունից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2021 05:01 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանն ԱՄՆ-ից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը մի հարցազրույցում ասել է. «Իրանն ԱՄՆ-ի նոր կառավարությունից որևէ ուղիղ կամ անուղակի ուղերձ չի ստացել»:

Ֆարս լրատվցական գործակալության հաղորդման համաձայն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը փետրվարի 10-ին հայտարարել էր, թե Բայդենի վարչակազմն Իրանի հետ վարումէ «ոչ ուղիղ դիվանագիօտություն»: Նա ասել էր. «Իրանի հետ դիվանագիտական շփումները շարունակվում են, սակայն ոչ ուղիղ ձևով»:

Ուրբաթ օրը, Sputnik– ին տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն հերքել է Սալիվանի հայտարարությունը, նշելով. «Հաշվի առնելով, որ Վաշինգտոնն է դուրս եկել «ամենաերկար և ծավալուն միջազգային պայմանագրերից», Իրանը մտադիր չէ ԱՄՆ-ին որևէ հաղորդագրություն ուղարկել:

Խաթիբզադեն հավելել է. «ՀԳՀԾ-ն ունի հստակ ճանպարհային քարտեզ: Այդ պատճառով, կարիք չկա բանակցել (ԱՄՆ-ի հետ՝ ՀԳՀԾ վերադառնալու շուրջ): Մենք չունենք հաղորդագրություններ ուղարկելու կամ ստանալու կարիք»: