Խաթիբզադեն Թվիթերում գրառում է արել Իրան-Չիանստան համագործակցության կապակցությամբ
Մարտ 28, 2021 04:46 Asia/Tehran
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թվիթերում գրել է. «Իրան-Չինաստան ռազմավարական գործընկերությունը թևակոխեց նոր փուլ»:
Խաթիբզադեն հավելել է. «Շաբաթ օրը Իրանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին «Իրանի և Չինաստանի միջև Համապարփակ համագործակցության ծրագրի» մասին փաստաթուղթը»:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Իրան կատարած այցի ընթացքում, երկու երկրները հրապարակեցին ռազմավարական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության 6-րդ կետում կողմերը նշել էին, որ պատրաստ են խորհրդակցել և բանակցել երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի շուրջ: