«Երկրի ժամը» ծրագրի շրջանակում, Թեհրանի Ազատության աշտարակի լույսերը մեկ ժամով անջատվել են
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում, Թեհրանի Ազատության աշտարակի լույսերը մեկ ժամով անջատվել են:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Երկրի ժամ» համաշխարհային ծրագրի շրջանակում, մարտի 26-ին, ժամը 20:30-ից մեկ ժամով անջատվել են Թեհրանի Ազատության աշտարակի լույսերը:
«Երկրի ժամը» ամենամյա նախաձեռնության շրջանակում, մարտ ամսի վերջին շաբաթ օրը ժամը 20:30-ից մինչև 21:30-ը ընկած ժամանակահատվածն անցնում է առանց էլեկտրականության, որպեսզի խորհրդանշական կերպով բարեկամության ձեռք մեկնենք Երկիր մոլորակին: Այս քայլով անգամ, թեկուզ րոպեներ մարդը կարող է ինքն իրեն ապացուցել, որ չնայած իր իշխող իրքին, միշտ պարտական է Երկիր մոլորակի ռեսուրսներին:
Խորհրդանշական այս քայլը հնարավորություն է՝ մարդկանց ուշադրությունը բնապահպանական խնդիրներիվրա ուղղելու համար: Ամեն տարի «Երկրի ժամ» նախաձեռնության շրջանակում, Թեհրանի «Ազատության աշտարակի լույսերը մեկ ժամով անջատվում են: