Մոսկվայում Իրանի դեսպանն ընդգծել է Սուեզի ջրանցքը Հյուսիս-հարավ միջանցքով փոխարինելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i136912-Մոսկվայում_Իրանի_դեսպանն_ընդգծել_է_Սուեզի_ջրանցքը_Հյուսիս_հարավ_միջանցքով_փոխարինելու_անհրաժեշտությունը
Հաշվի առնելով վերջին օրերի ընթացքում Սուեզի ջրանցքի փակվելու հանգամանքը և համաշխարհային տնտեսությանը պատճառված օրական 9 մլրդ դոլարի վնասը, ՌԴ-ում Իրանի դեսպանն ընդգծել է Սուեզի ջրանցքը Հյուսիս-Հարավ միջանցքով փոխարինելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 08:15 Asia/Tehran
  • Մոսկվայում Իրանի դեսպանն ընդգծել է Սուեզի ջրանցքը Հյուսիս-հարավ միջանցքով փոխարինելու անհրաժեշտությունը

Հաշվի առնելով վերջին օրերի ընթացքում Սուեզի ջրանցքի փակվելու հանգամանքը և համաշխարհային տնտեսությանը պատճառված օրական 9 մլրդ դոլարի վնասը, ՌԴ-ում Իրանի դեսպանն ընդգծել է Սուեզի ջրանցքը Հյուսիս-Հարավ միջանցքով փոխարինելու անհրաժեշտությունը:

Շաբաթ օրը, Քազեմ Ջալալին Թվիթերում գրել է.«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հյուսիս-հարավ միջանցքով ուղևորության ժամանակը կրճատվում է մինչև 20 օրով և մինչև 30 տոկոս ծախսերի խնայողություն է լինում, Հյուսիս-հարավ միջանցքը շատ ավելի գերադասելի ճանապարհ է Սուեզի միջանցքի համեմատ»:

Նա հավաստիացրել է, որ վերջին դեպքը վկայում է այն մասին, որ նկատի առնելով այն փաստը, որ տարեկան ավելի քան մեկ մլրդ տոննա ապրանք է անցնում Սուեզի ջրացքով, անհրաժեշտ է ունենալ ավելի ցածր ռիսկով ճանապարհ և Հյուսիս-հարավ միջանցքը հարմար տարբերակ է:

Երկաթուղային և ցամաքային հարմար ճանապարհները և Իրանի հասանելիությունը Պարսից ծոցի, Օմանի ծովի, Մակրանի  և Կասպից ծովի ափերին, վերջին տարիներին մեծ ուշադրություն են առաջացրել համաշխարհային խոշոր արտադրողների մոտ: