ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի համար նոր ծրագրի կարիք չկա
ՄԱԿ-ում իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի համար նոր ծրագրի կարիք չկա և անհրաժեշտ է միայն, որ Վաշինգտոնը կատարի իր ստանձնած պարտավորությունները:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը Թվիթերում գրել է. «Իրանը հարցերի շուրջ կապի մեջ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ»:
Հայտարարության մեջ ասված է. «ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի վերադառնբալու համար որևէ ծրագրի անհրաժեշտություն չկա: Միացյալ Նահանգները պետք է միայն քաղաքական կամք դրսևորի՝ ամբողջությամբ և անհապաղ իրականացնելու միջուկային համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և գործադրի 2231 բանաձևը»:
Երկուշաբթի օրը Politico կայքը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Իրանին նոր առաջարկ կներկայացնի՝ միջուկային բանակցություններում փակուղային իրավիճակը հաղթահարելու համար:
Կայքը հղում է արել «երկու տեղեկյած անձանց», որոնք նշել են, թե Բայդենի կառավարությունն այս շաբաթ նոր առաջարկ կներկայացնի Իրանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ: