1400 թ. Նոռուզն Իրանի զբոսաշրջության գոհարը համարվող Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում
Մարտ 31, 2021 07:54 Asia/Tehran
1400թ նոռուզյան տոներին, զբոսաշրջիկներն այցելում են Իրանի Սպահան քաղաքի Նաղշե Ջահան հրապարակ:
Նաղշե Ջահան հրապարակը Սպահանի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկն է, որն իր մեջ ներառում է պատմական հուշարձանների հավաքածու, ինչպիսիք են Իմամ Խոմեյնու մզկիթը, Շեյխ Լոթֆոլլահ մզկիթը, Քեյսարիե շուկան և Աալի Ղափու պալատը:
Նաղե Ջահան հրապարակի պատմական համալիրը, որը պատկանում է Սաֆավիների պատմական ժամանակաշրջանին, ընդգրկված է ազգային հուշարձանների ցանկում և 1979 թ առաջին իրանական հուշարձանն է եղել, որ 115 համարի տակ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: