ԻԻՀ նախագահ.Եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, մենք ևս կվերադառնանք
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Եթե ամերիկացիներն ունենան ուժեղ կամք և վերադառնան նախքան պատժամիջոցները եղած վիճակին, մենք ևս նույն օրը կկատարենք մեր բոլոր պարտավորությունները»:
Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ պատժամիջոցները մեծ անարդարություն են Իրանի ժողովրդի նկատմամբ և պետք է չեղարկվեն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է.«Եթե կամքն ուժեղ լինի, ԱՄՆ-ն մեկ օրում կարող է չեղարկել պատժամիջոցները, և մենք ևս կվերադառնանք ՀԳՀԾ-ով ստանձնած մեր պարտավորություններին»:
Նշելով, որ պատժամիջոցների հարցում հարյուր տոկոսով ԱՄՆ-ն է մեղավոր, և ոչ ոք չի կարող կասկածել դրանում, Ռոհանին ասել է.«Ամերիկացիները, Թրամփի օրոք պատժամիջոցներ սահմանեցին, անօրինական ու անմարդկային քայլեր արեցին և ահաբեկչական գործողություններ իրականացրեցին և մեր ժողովրդին զրկեցին ամեն ինչից»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախկին կառավարության չարագործություններին ԻԻՀ նախագահն ասել է.«Նրանք նույնիսկ դեղորայքն ու սննդամթերքը ներառեցին պատժամիջոցների ցուցակում»:
Ապրիլի մեկի՝ (իրանական ֆարվարդին ամսի 12-ի) Իրանի իսլամական հանրապետության օրվա նախօրեին, նախագահ Ռոհանին ասել է.«Հանրապետականությունը, իսլամականությունը և Իրանը համարվում են իսլամական հանրապետության համակարգի երեք հիմնասյուներ,որոնք միասին ստեղծում են Իրանի իսլամական հանրապետությունը»: