Իրան.ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար ճանապարհային քարտեզ չկա
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է.«ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու համար ճանապարհային քարտեզ չկա»:
Աբոլֆազլ Ամուին կիրակի օրը «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Երեքշաբթի օրը Վիեննայում բանակցություններ են տեղի ունենալու Իրանի և «4+1» խմբի միջև և ամերիկյան կողմը ներկա չի լինի այդ հանդիպմանը»:
Վիեննայի բանակցություններում «ճանապարհային քարտեզ» ներկայացնելու ԱՄՆ-ի հայտարարության մասին Ամուին ասել է. «Իրանը ներկայումս ԱՄՆ-ին որպես ՀԳՀԾ-ի անդամ չի ճանաչում, քանի որ անօրինական կերպով է լքել ՀԳՀԾ-ն»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է.«ԱՄՆ-ն հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին և խախտել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը»:
Ամուիի խոսքով՝ փուլ առ փուլ գաղափար էլ չի լինելու և ամբողջ բանակցությունները վերաբերելու են մեկ փուլի, իսկ հակաիրանական պատժամիջոցները պետք է ամբողջությամբ չեղարկվեն»: