Շահրե Սուխթե՝ հին Իրանի պատմական և քաղաքակրթական գանձը
https://parstoday.ir/hy/news/iran-i137626-Շահրե_Սուխթե_հին_Իրանի_պատմական_և_քաղաքակրթական_գանձը
Շահրե Սուխթեն (Այրված քաղաք) Իրանի հարավ-արևելյան Սիստան ու Բալուչեստան նահագի Զաբոլ քաղաքի պատմական վայրերից է: Հնագիտական ​​հայտնագործությունների համաձայն՝ այն համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 14:36 Asia/Tehran

Շահրե Սուխթեն (Այրված քաղաք) Իրանի հարավ-արևելյան Սիստան ու Բալուչեստան նահագի Զաբոլ քաղաքի պատմական վայրերից է: Հնագիտական ​​հայտնագործությունների համաձայն՝ այն համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը:

Շահրե Սուխթեն հնագետների և պատմության սիրահարների համար արժեքավոր տարածք է` շնորհիվ իր պատմական մեծ ներուժի և այս հին քաղաքում մեծ  քանակությամբ  հայտնաբերված  կոթողների:

Շահրե Սուխթեում կառուցվել է մեծ թանգարան, որի յուրաքանչյուր անկյունում կա մի գանձ: Այս թանգարանում պահվում են  հայտնաբերված իրեր ու գործիքներ, հատկապես արհեստական ​​աչք:  2006 թ.  Շահր-ե Սուխթեում հայտնաբերված  արհեստական ​​աչքը պատկանում էր  թաղված կնոջ դիակին,ում գերեզմանն ու հայտնաբերված արհեստական ​​աչքը թվագրվում են մ.թ.ա 2800 թվականներին: