Արաղչին հայտարարել է պատժամիջոցների և միջուկային հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է ՀԳՀԾ վերադառնալու նպատակով պատժամիջոցների և միջուկային հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին:
Անդրադառնալով երեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Պատժամիջոցների խումբը մշակելու է քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ պատժամիջոցները չեղարկելու համար, իսկ միջուկային աշխատանքային խումբը կմշակի գործողությունները, որոնք պետք է իրականացնի Իրանը՝ իր պարտավորությունները լիարժեք գործադրելու ուղղությամբ»:
Արաղչին հավելել է, որ աշխատանքային խմբերը կգործեն մինչև ուրբաթ և առաջընթաց արձանագրվելու դեպքում, դրանց աշխատանքը կշարունակվի:
Նշելով, որ ընթացիկ բանակցությունները տեխնիկական ու իրավական բնույթ են կրում, և վերաբերում են ԱՄՆ-ի ու Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրմանն ուղղված քայլերին, Արաղչին հավելել է. «Այս հանդիպումներում ՀԳՀԾ-ի ինչպես և դրան չվերաբերող հարցերի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում»: