Արաղչին հայտարարել է պատժամիջոցների և միջուկային հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i137646-Արաղչին_հայտարարել_է_պատժամիջոցների_և_միջուկային_հարցերով_աշխատանքային_խմբերի_ձևավորման_մասին
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է ՀԳՀԾ վերադառնալու նպատակով պատժամիջոցների և միջուկային հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2021 04:36 Asia/Tehran
  • Արաղչին հայտարարել է պատժամիջոցների և միջուկային  հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է ՀԳՀԾ վերադառնալու նպատակով պատժամիջոցների և միջուկային հարցերով աշխատանքային խմբերի ձևավորման մասին:

Անդրադառնալով երեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Պատժամիջոցների խումբը մշակելու է քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ պատժամիջոցները չեղարկելու համար, իսկ միջուկային աշխատանքային խումբը կմշակի գործողությունները, որոնք պետք է իրականացնի Իրանը՝ իր պարտավորությունները լիարժեք գործադրելու ուղղությամբ»:

Արաղչին հավելել է, որ աշխատանքային խմբերը կգործեն մինչև ուրբաթ և առաջընթաց արձանագրվելու դեպքում, դրանց աշխատանքը կշարունակվի:

Նշելով, որ ընթացիկ բանակցությունները տեխնիկական ու իրավական բնույթ են կրում, և վերաբերում են ԱՄՆ-ի ու Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների գործադրմանն ուղղված քայլերին, Արաղչին հավելել է. «Այս հանդիպումներում ՀԳՀԾ-ի ինչպես և դրան չվերաբերող հարցերի շուրջ քննարկումներ տեղի չեն ունենում»: