Քեմալվանդի. Նախքան պատժամիջոցների չեղարկումը, ՄԱԳԱՏԷ-ին ոչ մի տեղեկություն չի փոխանցվելու
Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.«Նախքան պատժամիջոցների չեղարկումը, ՄԱԳԱՏԷ-ին ոչ մի տեղեկություն չի փոխանցվելու»:
Հինգշաբթի երեկոյան, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, Բեհռուզ Քեմալվանդին ասել է.«Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ կա երկու տեսակի տեղեկատվություն: Առաջինը՝ տեսախցիկների գրանցած տվյալները և երկրորդը՝ տեղեկատվությունը, որը գրանցվում է: Պատժամիջոցները չեղյալ հայտարարվելու դեպքում, այդ տեղեկատվությունը մինչև 3 ամիս կտրամադրվի ՄԱԳԱՏԷ-ին: Իսկ մինչև երեք ամիս պատժամիջոցները չչեղարկվելու դեպքում, այդ տեղեկությունները ևս կջնջվեն»:
Գաղտնի տեղեկությունների հրապարակման մասին, ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Իրանի զգուշացման մասին, Քեմալվանդին ասել է.«Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է, որ անհրաժեշտ չէ գրի առնել որոշ աշխատանքների մանրամասները, և գործակալությունում պետք է պարտավորություն ստանձնեն իրենց կողմից հրապարակվող տեղեկատվության նկատմամբ»:
Նշելով, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցություններին մասնակցում է նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խումբը, Քեմալվանդին ասել է.«Բանակցային խմբի ընդհանուր ռազմավարությունն այն է, որ նախ պետք է պարսզվի պատժամիջոցների չեղարկման հարցը»:
Նշելով, որ բոլոր միջազգային կազմակերպությունները ինչ-որ կերպ գերտերությունների ազդեցության տակ են, Քեմալվանդին անդրադարձել է արևմտյան լրատվամիջոցներում Իրանի միջուկային գործունեության մասին կեղծ լուրերի հրապարակմանը: Նա նշել է, որ սովորաբար միջազգային ԶԼՄ-երը քաղաքական նպատակներով են մեղադրանքներ ուղղում Իրանի դեմ: Այսինքն, քանր որ չեն ցանկանում տեսնել հզոր Իրան, գրում են, թե Թեհրանը փորձում է միջուկային ռումբ ստեղծել, որպեսզի այդպիսով մյուսներն էլ իրենց միանան Իրանին ճնշելու հարցով:
Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության խոսնակը հավաստիացրել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը հզոր արդյունաբերություն է, և մյուս ոլորտների կողքին միջազգային մակարդակում ուժ ու հեղինակություն է բերել Իրանին: