9 միջուկային արտադրանքների շնորհանդես Իրանում
Սպահանի միջուկային համալիրի գիտնականները տեղայնացրել են 9 արտադրանք:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդման, միջուկային ավագ փորձագետի խոսքերով, այս արտադրատեսակների նախագծումն ու արտադրությունը զգալի ազդեցություն կունենա միջուկային վառելիքի արտադրության վրա: Հաղորդման մեջ ասվում է. «Այս ապրանքներից շատերի մենաշնորհը պատկանում էր եվրոպական մի քանի երկրների»:
Անդրադառնալով Իրանում առաջին անգամ միջուկային ռեակտորի վառելիքի նմուշների նախագծմանն ու արտադրությանը, միջուկային փորձագետը հավելել է. «Այս նախաձեռնությամբ մենք կարողացանք իրականացնել Արաքի ռեակտորի վառելիքի արտադրությունը և համապատասխան փորձաքննությունները»:
Նա հավելել է. «Այս ապրանքի արտադրությամբ, Իրանը միանում է աշխարհում նման վառելիք արտադրող երկրների շարքին և հնարավորություն է ձեռք բերվում զարգացնել Թեհրանի ռեակտորի վառելիքի զարգացման կարողությանը»:
Արտադրված ապրանքներն, օգտագործվում են որպես ռադիոֆարմատներ` բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման ոլորտներում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio