Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մեկնել է Իրաք
https://parstoday.ir/hy/news/iran-i137994-Իրանի_աշխատանքի_և_սոցիալական_հարցերի_նախարարը_մեկնել_է_Իրաք
Կիրակ օրը, Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը եռօրյա այցով մեկնել է Իրաք:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2021 10:00 Asia/Tehran
  • Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մեկնել է Իրաք

Կիրակ օրը, Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը եռօրյա այցով մեկնել է Իրաք:

Այցի շրջանակներում, նախարարը հանդիպելու է իր իրաքցի գործընկերոջ հետ: Հանդիպման շրևջանակներում, երկու երկրի պաշտոնյաները քննարկելու են մի շարք հարցեր և ստորագրելու են համագործակցության հուշագրեր:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մոհամմադ Շարիաթմադարիին Բաղդադի օդանավակայանում դիմավորել են Իրաքում  Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին և  կառավարության մի քանի պաշտոնյաներ:

Իրանի աշխատանքի, համագործակցության և սոցիալական բարեկեցության նախարարը իրաքցի իր գործընկերոջ հրավերով է ժամանել  Բաղդադ և կիրակի օրը հանդիպում կունենա իրաքցի պաշտոնյաների հետ:

Իրաջ Մասջեդին նշել է, որ տարբեր հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը  նախարարի Բաղդադ այցի օրակարգում է: