Եվրասիական միության կարեվորությունը Իրանի տնտեսական զարգացման գործում
Իրանի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է Եվրասիական տնտեսական միության դերը Իրանի տնտեսական զարգացման գործում:
Երկուշաբթի օրը, Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումը հայտարարել է. «Եթե Իրանը կարողանա պատժամիջոցների պայմաններում լայն առևտրային կապեր հաստատել հարևան երկրների, մասնավորապես՝ Եվրասիական միության անդամ հանդիսացող Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ, դա կհանգեցնի Իրանի տնտեսական զարգացմանը»:
Զադբուդամը հավելել է. «Եվրասիական միությունը, ներառյալ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղըզստանը և Բելառուսը, համաշխարհային շուկայում իրականացնում են տարեկան ավելի քան 850 միլիարդ դոլարի շրջանառություն, ուստի այդ երկրների հետ առևտրի զարգացումը կարևոր է Իրանի համար»:
Նրա խոսքերով. «Թեհրանի օրակարգում է Եվրասիական միության անդամ 5 երկրների մասնակցությամբ միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը, և իրանցի առևտրականները, ինչպես նաև Եվրասիական միության անդամ պետությունների առևտրականները կարող են առանց որևէ սահմանափակումների ցուցադրել և վաճառել իրենց ապրանքները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio