Եվրասիական միության կարեվորությունը Իրանի տնտեսական զարգացման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i138074-Եվրասիական_միության_կարեվորությունը_Իրանի_տնտեսական_զարգացման_գործում
Իրանի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է Եվրասիական տնտեսական միության դերը Իրանի տնտեսական զարգացման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 07:26 Asia/Tehran

Իրանի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է Եվրասիական տնտեսական միության դերը Իրանի տնտեսական զարգացման գործում:

Երկուշաբթի օրը, Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի առևտրի կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումը հայտարարել է. «Եթե ​​Իրանը կարողանա  պատժամիջոցների պայմաններում լայն առևտրային կապեր հաստատել հարևան երկրների, մասնավորապես՝ Եվրասիական միության անդամ հանդիսացող Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ, դա կհանգեցնի Իրանի տնտեսական զարգացմանը»:

Զադբուդամը հավելել է. «Եվրասիական միությունը, ներառյալ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղըզստանը և Բելառուսը, համաշխարհային շուկայում իրականացնում են տարեկան  ավելի քան 850 միլիարդ դոլարի շրջանառություն, ուստի այդ երկրների հետ առևտրի զարգացումը կարևոր է Իրանի համար»:

Նրա խոսքերով. «Թեհրանի օրակարգում է Եվրասիական միության անդամ 5 երկրների մասնակցությամբ միջազգային ցուցահանդեսի կազմակերպումը, և իրանցի առևտրականները, ինչպես նաև Եվրասիական միության անդամ պետությունների առևտրականները կարող են առանց որևէ սահմանափակումների ցուցադրել և վաճառել իրենց ապրանքները»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio