Շամխանի. Իրաքից ԱՄՆ-ի զորուժի դուրսբերումը հանգեցնելու է այդ երկրի կայունացման
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Իրաքից ԱՄՆ-ի զորուժրի դուրսբերման արագացումը կնպաստի այդ երկրում կայունացման գործընթացների ամրապնդմանը»:
Երկուշաբթի օրը, Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ Մոհամմեդ Ջալալ Ալ-Արաջիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Դիմադրության հրամանատարներ՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանությանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Այս հանցագործությունը կատարողներին հետապնդելը և պատժելը երկու երկրների անվտանգության համագործակցության առաջնահերթություններից է, և մենք այդ կապակցությամբ ավելին ենք ակնկալում Իրաքի կառավարությունից»:
Շամխանին նշել է, որ ամերիկացիները Իրաքի տարբեր մասերում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելով և այդ երկիրն անապահով դարձնելով, փորձում են ճանապարհ հարթել Իրաքում իրենց շարունակական ներկայության համար»:
Կարևորելով անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի նպատակով տարածաշրջանում անվտանգության նոր կառույցների ստեղծումը, Շամխանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է այդպիսի կառույցներ ստեղծել:
Հանդիպման ժամանակ, Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ Մոհամմեդ Ջալալ Ալ-Արաջի նույնպես բարձր է գնահատել Իրանի ռազմավարական և կարևոր դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման և ահաբեկչության դեմ պայքարում, և կարևորեց Իրանի և Իրաքի միջև համագործակցությունների շարունակման և ընդլայնման անհրաժեշտությունը: