Ամիրաբդոլլահյան. Վիեննայի բանակցությունների և թշնամու սադրանքի համընկնում է պատահական չէ
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունների և թշնամու սադրանքի համընկնում է պատահական չէ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, թվիթերյան գրառման մեջ, անդրադառնալով Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպին, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը գրել է. «Անկասկած թշնամուն չի հաջողվի հետ մղել Իրանի գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը»:
Նշելով, որ Վիեննայի բանակցությունների և թշնամու խափանարարության միժամանակ լինելը պատահական չի եղել, միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Թավշյա ձեռնոցներով ծածկված թշնամու արյունալի ձեռքերը բազմիցս նկատել ենք բանակցությունների սեղանին»:
Կիրակի առավոտյան, Նաթանզի միջուկային համալիրի բաշխիչ էլեկտրացանցում վթար է արձանագրվել: