Իրանի և Ռուսաստանի միջև մշակութային կենտրոններ ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել
Ապրիլ 13, 2021 07:40 Asia/Tehran
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները մշակութային կենտրոնների ստեղծման և դրանց գործունեության շրջանակների մասին համաձայնագիր են ստորագրել:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը ստորագրել են համաձայնագիր՝ ԻԻՀ և ՌԴ միջև մշակութային կենտրոններ ստեղծելու և դրանց գործունեության շրջանակների մասին:
Ռուսաստանի արտգործնախարարի Թեհրան այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային և երկկողմ հարցեր, այդ թվում՝ ՀԳՀԾ-ին, Սիրիային, Եմենին, Աֆղանստանին և տնտեսական թեմաներին առնչվող հարցեր:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ մամլո ասուլիսում պատասխանելու են լրագրողների հարցերին:
Պիտակ