Իրան-Ռուսաստան խորհրդակցությունները՝ դիվանագիտական համագործակցության վերաբերյալ
Իրանի Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության կենտրոնի խոսնակ և տնօրենը և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը խորհրդակցել են մշակութային, լրատվամիջոցների և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, որ այդ երկրի ԱԳ նախարարի գլխավոր պատվիրակության հետ միասին ժամանել է Թեհրան, երեքշաբթի օրը հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության կենտրոնի տնօրեն և խոսնակ Սաիդ Խաթիբզադեի հետ:
Հանդիպման ժամանակ, ադրադառնալով անկախ երկրների դեմ ամերիկյան ու արևմտյան լրատվամիջոցների հակաքարոզչություններին, կողմերն ԱՄՆ-ի ինտերնետային ու մեդիա մոնոպոլիզացիան համարել են այդ իրավիճակի ինստիտուցիոնալ գործոններից մեկը և ընդգծել են երկու երկրի համագործակցությունը,որոնք գտնվում են քարոզչական ու մեդիա հարձակման թիրախում:
Կողմերը նաև ընդգծել են մշակութային համագործակցության ընդլայնման, լրատվամիջոցների պատվիրակությունների փոխանակման, կանոնավոր հաղորդակցությունների և Իրան-Ռուսաստան լրատվամիջոցների երկխոսությունը դյուրին դարձնելու անհրաժեշտությունը: