Արաղչի. Մենք նպատակ չունենք քայքայիչ ու ձգձգվող բանակցություններ վարել
Իրանի փոխարտգործնախարարըբհայտարարել է, որ Իրանը նպատակ չունի ժամանակատար ու քայքայիչ բանակցություններ անցկացնել:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելուց առաջ ասել է.«Մենք չենք ձգտում ժամանակատար և քայքայիչ բանակցություններ վարել: Եթե բանակցությունները կառուցողական լինեն, մենք կշարունակենք, բայց եթե դրանք գնան դեպի քայքայում, մենք կդադարեցնենք բանակցությունները»:
Արաղչին հավելել է. «Վերջին երկու օրվա ընթացքում մենք ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունեցել տարբեր պատվիրակությունների հետ և այսօր մենք նորից պաշտոնապես կսկսենք բանակցությունները»:
Հինգշաբթի օրը Վիեննայում տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը Իրանի և 4+1 խմբի անդամների միջև, առանց ԱՄՆ-ի ներկայության: