Իրանում շուտով կարտադրվի «Sputnik V» պատվաստանյութը
https://parstoday.ir/hy/news/iran-i138586-Իրանում_շուտով_կարտադրվի_sputnik_v_պատվաստանյութը
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կրիլ Դիմիտրովը հայտարարել է, որ շուտով Իրանում կսկսվի «Sputnik V» պատվաստանյութի արտադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2021 14:17 Asia/Tehran
  •  Իրանում շուտով կարտադրվի «Sputnik V» պատվաստանյութը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կրիլ Դիմիտրովը հայտարարել է, որ շուտով Իրանում կսկսվի «Sputnik V» պատվաստանյութի արտադրությունը:

Կրիլ Դիմիտրովը հավելել է, որ պատվաստանյութի արտադրությունը կսկսվի շատ մոտ ապագայում, Իրանում և Սերբիայում, իսկ մի քանի ամիս անց` Իտալիայում:

Նա  նշել է, Ռուսաստանը նաև պայմանավորվածություններ է ձեռք բերել Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ՝ այդ երկրներում պատվաստանյութեր արտադրելու վերաբերյալ: 

Ավելի քան 30 երկրներ արդեն սկսել են այս պատվաստանյութով մասսայական պատվաստումը:

Մինչ այժմ Իրան է ուղարկվել պատվաստանյութի 520 հազար դոզա պարունակող 5 բեռնվածք:

Իրանցի գիտնականներն ու մասնագետները մշակել և արտադրել են պատվաստանյութերի մի քանի տեսակներ: