Իրանում բանակի օրվա առիթով տեղի ունեցած շքերթում ցուցադրվել են հրթիռային համակարգեր
Ապրիլ 18, 2021 07:24 Asia/Tehran
Իրանում բանակի օրվա առիթով տեղի ունեցած շքերթում ցուցադրվել են ԻԻՀ ԶՈՒ-ի արդիական հրթիռային համակարգերը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ապրիլի 18-ին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձի ընթերցմամբ, մեկնարկել են բանակի օրվա միջոցառումները:
Միջոցառմանը ներկայացվել են հետևյալ զինատեսակները՝ «Սայյադ 3», «Սայյադ 4» հրթիռային համակարգեր, զենիթահրթիռային S-200 և S-300 համակարգեր, «Մերսադ» հրթիռային համակարգը:
Առողջապահական ցուցումների պահպանմամբ, միջոցառմանը ներկա էին երկրի պետական և զինվորական պաշտոնատարներ: