ՀԳՀԾ-ի անդամների պարտավորությունների լիարժեք կատարումն անհրաժեշտություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i138664-ՀԳՀԾ_ի_անդամների_պարտավորությունների_լիարժեք_կատարումն_անհրաժեշտություն_է
Իրանի Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն անհրաժեշտություն է համարել ՀԳՀԾ-ի անդամների պարտավորությունների լիարժեք կատարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 13:49 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի անդամների պարտավորությունների լիարժեք կատարումն անհրաժեշտություն է

Իրանի Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն անհրաժեշտություն է համարել ՀԳՀԾ-ի անդամների պարտավորությունների լիարժեք կատարումը:

Աբբաս Գոլրուն ասել է.«Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական քայլի մասին օրենքը, որն ընդունվել է Իսլամական խորհրդարանի կողմից, ճշտել  է կառավարության ճանապարհիային քարտեզը՝ եվրոպական երկրների և ՀԳՀԾ-ի հանձնառու կողմերի հետ փոխգործակցության տեսակի համար»:

Նա հավելել է.«Իսլամական խորհրդարանը դեմ չէ բանակցությանը, բայց բանակցությունը պետք է ունենա նախապայմաններ, որոնք կընդունվեն և՛ ժողովրդի և՛ խորհրդարանի կողմից»:

Գլրուն նշել է.«Ինչպես ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, բոլոր պատժամիջոցները: պետք է չեղարկվեն: ԱՄՆ-ն  1600 պատժամիջոց  է սահմանել Իրանի դեմ  և դրանք բոլորը պետք է  չեղարկվեն միանգամից»:

Գոլրույի խոսքով՝  պետք է ստուգել ու պարզել, որ ԱՄՆ-ն չեղարկել է նավթի, առևտրային ու  բանկային  հարաբերությունների և այլ ոլորտներում սահմանած պատժամիջոցները: