Press TV. ԱՄՆ-ի օրակարգում պատժամիջոցները դադարեցնելն է, այլ ոչ թե չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/iran-i138842-press_tv._ԱՄՆ_ի_օրակարգում_պատժամիջոցները_դադարեցնելն_է_այլ_ոչ_թե_չեղարկումը
Press TV հեռուստաընկերության Վիեննայում գտնվող աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ի օրակարգում ոչ թե դրանք ընդհանրապես չեղարկելն է, այլ դադարեցնելը և որոշ պատժամիջոցների չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ը դրանք կերկարաձգի 120 և 180 օրով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 04:32 Asia/Tehran
  • Press TV. ԱՄՆ-ի օրակարգում պատժամիջոցները դադարեցնելն է, այլ ոչ թե չեղարկումը

Press TV հեռուստաընկերության Վիեննայում գտնվող աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ի օրակարգում ոչ թե դրանք ընդհանրապես չեղարկելն է, այլ դադարեցնելը և որոշ պատժամիջոցների չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ը դրանք կերկարաձգի 120 և 180 օրով:

Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ միանգամից  չեղարկել պատժամիջոցներն, այլ նպատակ ունի դրանք մի քանի փուլով և երկար ժամկետով ժամանակավորապես դադարեցնել:

 Press TV հեռուստաընկերության աղբյուրի հաղորդմամբ. «Միացյալ Նահանգները համաձայնել է մեկ շաբաթ ժամանակ հատկացնել ստուգումներին և այդ ընթացքում, խորհրդանշական մի քանի գործարք կիրականացնի»:

Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ը դեռ չի ընդունել ողջամիտ ստուգումների անցկացման առաջարկը, որոնք  նավթի գործարքների դեպքում կտևեն առնվազն 3-ից 6 ամիս:

Ըստ այս հաղորդման. «Պատժամիջոցների ամբողջությամբ չեղարկումը մերժելով  և որոշ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկմամբ, ԱՄՆ-ն միայն նպատակ ունի վերադառնալ ՀԳՀԾ, որպեսզի կարողանա Իրանի դեմ կիրառել ձգանի մեխանիզմը»:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի հինգերորդ փուլն անցկացվեց երեքշաբթի օրը՝ Վիեննայի Գրանդ հյուրանոցում: Որոշում կայացվեց բանակցությունները ն շարունակել հաջորդ շաբաթ: