Իրանում իրականացվել է «Ռազի Քովո Փարս» տեղական պատվաստանյութի առաջին ներարկումը
Ապրիլ 21, 2021 12:37 Asia/Tehran
«Ռազի Քովո Փարս» պատվաստանյութի շնչառական դոզայի առաջին ներարկման միջոցառումը տեղի է ունեցավ Ռազի պատվաստանյութերի և շիճուկի հետազոտական ինստիտուտի ղեկավարի ներկայությամբ Թեհրանի Ռասուլ Աքրամ հիվանդանոցում, պատվաստանյութի կլինիկական փորձարկման վայրում:
Պատվաստանյութի կլինիկական փորձաքննության գլխավոր հետազոտող Սաիդ Քալանթարին ասել է. «Մենք մեր աշխատանքը սկսեցինք երկու ամիս առաջ և 133 մարդ, ովքեր այս պատվաստանյութը ստացան, չունեին կողմնակի բարդություններ»:
Նա հավելել է. «Առաջին փուլի նպատակը պատվաստանյութի անվտանգությունը ստուգելն էր և դա տեղի է ունեցել: Համապատասխան վերլուծություններից հետո, մայիսին կմեկնարկի երկրորդ փուլը: